Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Ուտեստներ, որ օգնում են ցավը մեղմելու. med.news.am

Ուտեստներ, որ օգնում են ցավը մեղմելու. med.news.am

Գիտնականները կարծում են, որ օրգանիզմի՝ ցավը չզգալու հնարավորությունը կարող է օգնել մարդկանց ավելի երկար ապրել։ Իսկ այն հիմնական մթերքն, որ արգելափակում է մարդու օրգանիզմի ցավի զգացումը բնական ճանապաչհով, չիլի պղպեղն է։

 

Վերջերս գիտնականները կարողացել են գտնել սերտ կապ մարդու ցավային զգացումների եւ մահվան մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ցավ զգալու կարողություն չունեցող մկները զարմանալիորեն առողջ են եղել։

 

Ըստ Daily Mail-ի, այս մկները քաղցկեղի առաջացմանը ավելի քիչ հակված են եղել, ավելի լավ հիշողություն են ունեցել տարեց հասակում, առանց մարզանքների ավելի շատ կալորիա են այրել, եւ նրանց նյութափոխանակությունը եւ շաքարի յուրացման ունակությունը մնացել է այնպես, ինչպես երիտասարդ տարիքում։

 

Կենդանիները ենթարկվել են գենետիկ փոփոխությունների՝ ցավ չզգալու համար, այնինչ, չիլի պղպեղը՝ ցավ չզգալու բնական միջոց է։ Այս ամենը կատարվում է չիլի պղպեղի մեջ առկա կապսաիցինի շնորհիվ։ Կապսաիցինը օգտգործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչ նեվրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր, հաղորդում է Medical Daily-ին՝ հղելով ABC News-ին։

 

«TRPV1-ի վրա ազդող միացությունների (ինչպիսին է կապսաիցնը) ընդունումը կարող է օգնել կանխել տարիքին զուգընթաց առաջացող նյութափոխանակության կրճատումները եւ կարող է հանգեցնել մարդկանց երկարակեցությանը»,-ասել է գիտական հետազոտության ղեկավար Էնդրյու Դիլլին։

 

Բացի դրանից, չիլի պղպեղը նաեւ մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտաործվում։ «Տեղի է ունենում էնդորֆինի մակարդակի կտրուկ աճ, ինչից հետո մարդը սկսում է իրեն լավ զգալ»,-հավելել է նա։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. medmoon.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ